Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը. Լավրով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անկեղծորեն ձգտում է լուծել ուկրաինական հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք ամերիկացի առաջնորդին. Սպիտակ տուն վերադառնալուց հետո նա իսկապես հանձն առավ այս գործը: Մեր գնահատմամբ՝ նա անկեղծորեն ձգտում է օգնել լուծել [ուկրաինական – խմբ.] հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով դեսպանատանը կազմակերպված կլոր սեղանի ժամանակ՝ նվիրված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031