Բաժիններ՝

Պուտինի՝ Հնդկաստան այցի ընթացքում կքննարկվեն ռուսական C-400-ի մատակարարումները

C-400 համալիրների՝ Հնդկաստան մատակարարումների թեման կքննարկվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այդ երկիր կատարելիք այցի ժամանակ:

Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հնդիկ լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում։

«Այս թեման գտնվում է օրակարգում, և ես չեմ կասկածում, որ այն կքննարկվի», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Պեսկովը նշել է, որ «Պուտինը կժամանի մեծ պատվիրակությամբ, և պատվիրակության կոնկրետ ներկայացուցիչները կկարողանան հանգամանորեն քննարկել այս թեման»։

Բացի այդ, Պեսկովի խոսքով, այցի ընթացքում, հավանաբար, կքննարկվի նաև Սու-57 ինքնաթիռների Հնդկաստան մատակարարումները։

Ավելի վաղ Կրեմլը հաղորդել էր, որ Պուտինը պետական ​​այցով Հնդկաստան կմեկնի դեկտեմբերի 4-5-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031