Գորիսում ավարտվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Ստվերային արդարադատություն. Վճռաբեկ դատարանի որոշման մասին ոչ ոք չգիտեր` գիտեր քննիչը. Արամ Վարդևանյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին Պաղեստին Պետության ազգային տոնի կապակցությամբ:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին։
Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցիչների հետ։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում հանդիպել է «HBL India» խոշոր ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին նախարարը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
Կոլումբիայի զինված ուժերը ռմբակոծություն են իրականացրել Վենեսուելայի սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է «Ֆրանս-պրես» գործակալությունը՝ հղում անելով Կոլումբիայի պաշտպանության նախարարության աղբյուրին։
«Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, հանդիպել է իշխանության կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» 2 մասնակիցների հետ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Միացյալ Նահանգները հրաժարվում է Ռուսաստանի հետ քննարկել ամերիկյան հողում արգելափակված իր դիվանագիտական սեփականության վերադարձի հարցը՝ հակառակ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը՝ մեկնաբանելով վեց դիվանագիտական օբյեկտների հետ կապված իրավիճակը։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով, կարգադրել է Հայաստանում կառուցել 10 մզկիթ։
Հնդկաստանի Քաշմիրում ուրբաթ ուշ երեկոյան ոստիկանական բաժանմունքում մեծ քանակությամբ առգրավված պայթուցիկ նյութերի պայթյունի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, իսկ 27-ը՝ վիրավորվել, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանն աշխատում է Հայաստանի պատանի շախմատիստների հետ: Նա այդ մասին պատմել է ՖԻԴԵ-ին Հնդկաստանում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում տարած հաղթանակից հետո:
Ռուդաքի հիմնադրամը Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ներկայացրել է «Սիմուրղի երկիրը» երկուօրյա լայնամասշտաբ համերգաշարը, որը համախմբել էր միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների ու ժամանակակից իրանական կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Եվրոպային ձեռնտու է Ուկրաինային աջակցությունը, ինչի նպատակը Ռուսաստանի հաղթանակը կանխելն է։ Այս մասին գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցի իր էջում:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Ուկրաինայում Վլադիմիր Զելենսկու գործընկեր Թիմուր Մինդիչի հետ կապված կոռուպցիոն սկանդալը չի խոչընդոտի Կիևի ԵՄ անդամակցության գործընթացին: Այս մասին Укринформ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Տարաս Կաչկան։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ուկրաինայում շուտով ոչ ոք չի մնա ռազմաճակատ ուղարկելու համար: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը։
Դիվանագետը նշել է, որ Գազայի հատվածում հրադադարը չի կարելի կայուն անվանել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում պատերազմը անվանել է «արյունալի կոտորած», որի ընթացքում միայն հոկտեմբերին սպանվել է 25,000 ուկրաինացի և ռուս։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է, թե ինչու է Երևանը Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ, թեև պայմանագրում նման պահանջ չկա։
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է GB News-ի լրագրող Բև Թըրներին հայրությունը նախագահության հետ համեմատելու վերաբերյալ նրա աննախադեպ հարցի համար: Այս մասին հաղորդում է հենց GB News-ը:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ոստիկանների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ քիչ առաջ ոստիկանության Կոտայքի բաժին են ինքնակամ ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը։
Շաբաթ օրը Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին կոռուպցիոն սկանդալների և մարտադաշտում Ուկրաինայի զինված ուժերի անհաջողությունների ֆոնին շատ ուկրաինացիներ ավելի անտարբեր են դարձել Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Die Welt հեռուստաալիքի թղթակից Քրիստոֆ Վանները, ով այս պահին գտնվում է Կիևում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև երկխոսությունը կարևոր է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 383 դրամ: