Հայ առաքելական եկեղեցին, որ միշտ իր ազգի կողքին է եղել, ճնշման տակ է. Ջոն Էյբներ
Չեմ հիշում դեպք, որ անձը միջին ծանրության դրվագով լինի 5 ամիս կալանավորված մինչդատական վարույթում
Ներկայացրել ենք 20 միջնորդություն, որ կատարվի առերեսում, վարութային գործողություն․ ոչինչ չի կատարվել
Սամվել Կարապետյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստատուսները քննվե՞լ են դատարանում․ Հարց՝ փաստաբաններին
Արդյո՞ք ՀՀ պատմության մեջ երբևէ եղել է դեպք, որ Վճռաբեկը կայացնի որոշում, և այն հասու դառնա կողմերից մեկին՝ մյուսի կողմից տրված նյութերից․ Արամ Վարդևանյան
Apple-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնից հեռացնել գործադիր տնօրեն Թիմ Քուկին հաջորդ տարի և արդեն նրան փոխարինող է փնտրում, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ, հավանաբար, դատի կտա Բրիտանական հեռարձակող կորպորացիային (BBC)՝ Panorama ծրագրում իր ելույթը խմբագրելու համար։ Այս մասին նա լրագրողներին ասել է նախագահական ինքնաթիռում․ գրում է Reuters-ը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին՝ կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։
#ՀԻՄԱ. ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) է անցել՝ որպես իր վերջին բժշկական զննման մաս, անվանելով այդ հետազոտությունը «շատ սովորական», հաղորդում է Reuters-ը։
Հայաստանի արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է օպտիմալացման նպատակով դադարեցնել Հայաստանի ազգային արխիվի մի շարք տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։ Նախագիծը ներկայացված է e-draft.am հարթակում։
Վաշինգտոնի բնակիչը վարակվել է թռչնագրիպի H5N5 շտամով, ինչը Միացյալ Նահանգներում այս տեսակի հիվանդության առաջին գրանցված մարդկային դեպքն է, հայտարարել է նահանգի Առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Երևանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, անդրադարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականությանը։ Հարցազրույցի ընթացքում Միշել Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ կին նախագահ ունենալ։
Նոյեմբերի 17-ին դատարանը քննելու է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեր ձևով» շարժումը։
2025 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում պետական գնումներին` միջին հարաբերակցությամբ, մասնակցել են առավելագույնը 2–3 կազմակերպություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԷՑ վերահսկողության կոմիտեն։
Ես գրում եմ այս տողերը այն համոզմամբ, որ ոչ մի իրավիճակ չի կարող կտրել մարդու կապը իր ճանապարհի, իր արմատների ու իր նպատակի հետ։ Մարդը կորցնում է ուժը միայն այն ժամանակ, երբ հրաժարվում է ինքն իրենից։ Իսկ ես հրաժարվելու ոչինչ չունեմ։ Իմ հավատը, իմ ուղին, իմ սկզբունքները ձևավորվել են տարիներով, փորձություններով ու մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ, որից երբեք չեմ խուսափել։ Այս մասին Նուբարաշեն ՔԿ-ից գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
Միջազգային փորձի ուսումնասիրման պայմաններում հնարավոր է հստակ արձանագրել, որ Սամվել Կարապետյանը միջազգային համբավ, ճանաչում ունեցող գործարարներից միակն է, որի վերաբերյալ նույն օրը, նույն ժամին, իսկ այս դեպքում՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 10։00-ին միաժամանակ քննության է առնվելու իր անձնական ազատության իրավունքի հերթական ապօրինության պահպանման, թե, ի վերջո, դադարեցման հարցը, և,միաժամանակ, իր սեփականության իրավունքի վերաբերյալ հարցը:
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրի Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի բոսնիական մրցավարական անձնակազմը։ Տեղեկությունը հրապարակվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
Նոյեմբերի 14-ին Անգլիայի հազարավոր կրտսեր բժիշկներ գործադուլ են հայտարարել աշխատավարձի հետ կապված վեճի պատճառով, հաղորդում է Reuters-ը: Հնգօրյա բողոքի ցույցը տեղի է ունեցել կառավարության հետ նոր որակավորված բժիշկների շրջանում գործազրկության խնդիրը լուծելու «հավաստի ծրագիր» մշակելու և իրական աշխատավարձերի տարիներ շարունակ անկման վերաբերյալ բանակցությունների ձախողումից հետո։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «գրեթե ամեն օր» բանակցություններ է վարում Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ: Մերցի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ը:
Սա քաղաքական վրեժխնդրություն է, ոչ թե իրավական գործընթաց. Լիանա Գասպարյան
Եթե որևէ նիստ հրապարակայնորեն անցկացվի, չեմ պատկերացնում` ինչ տպավորությունների տակ են հայտնվելու մասնակիցները. Գաղտնիությունը պատահական չէ. Արշակ Վարդանյան
Բելառուսի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է Լեհաստանի և Բելառուսի միջև սահմանային անցակետերի առաջիկա բացման մասին: Գործակալության հայտարարությունը հրապարակվել է Տելեգրամում:
Աբսուրդի ժանրից է. Քննչական մարմինը գերարագ ձեռք է բերում որոշումը, որ ամեն գնով Սամվել Կարապետյանին պահեն կալանքի տակ. Արմեն Ֆերոյան
Տեղահանության քողի տակ իրականացված ցեղասպանության արդյունքում հայերն էթնիկ զտումներ են իրականացրել և Հայաստանում ստեղծել մոնոէթնիկ պետություն, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի խորհրդի անդամ Զահիդ Ջաֆարովը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպել է նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, կարճատև անձրևներ են սպասվում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: