Նա վտանգավոր մարդ է, նրա մարմնում չկա և ոչ մի լավ բջիջ․ Ջեֆրի Էփշտեյնը՝ Թրամփի մասին
2017 թվականի նամակում ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը Դոնալդ Թրամփին անվանել է «վտանգավոր մարդ»․ գրում է ТАСС-ը։
Ֆինանսիստի և ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսի նամակագրությունից հատված են հրապարակել Դեմոկրատական կուսակցության անդամները։
«Ես ասել եմ, որ հանդիպել եմ շատ վատ մարդկանց, բայց նրանցից ոչ մեկն այնպիսին չի եղել, ինչպիսին Թրամփն է։ Նրա մարմնում չկա ոչ մի լավ բջիջ։ Այնպես որ, այո, նա վտանգավոր է»,- ասել է Էփշտեյնը նամակում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները հրապարակել են սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրված ու ազատազրկված Էփշտեյնի նոր էլեկտրոնային նամակները, որոնցում հիշատակվում է նաև Թրամփը։
Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի համար։ Նա ձերբակալվել է 2019 թվականի հուլիսի 7-ին։ Մեկ ամիս անց նրան մահացած են գտել Նյու Յորքի բանտում։ Մահվան պատճառն ինքնասպանությունն էր։

