«Գուշակեք՝ ում հետ ենք հանդիպելու». Նարեկ Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների փոխնախագահ, «Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Գուշակեք՝ ում հետ ենք հանդիպելու»:
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Նարեկ Կարապետյանը Նյու Յորք է մեկնում, որտեղ նախատեսված է հարցազրույց աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թակեր Կարլսոնի հետ, որը Fox News-ում վարում է իր Tonight Carlson Tucker հաղորդումը: Նա նաև The Daily Caller լրատվական կայքի ստեղծողն ու նախկին գլխավոր խմբագիրն է, հարցազրույցներ է վարել պետությունների առաջնորդների հետ:

