Բաժիններ՝

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը

Աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտնում Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը:

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 10-ին ելույթները կսկսեն 110 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականից այս քաշային կարգում ընդգրկված են աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզ-2024-ի մասնակից Գարիկ Կարապետյանը:

110 կգ քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:30-ին: Այն կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031