Բաժիններ՝

Թրամփը Պաշտպանության նախարարությունը կվերանվանի Պատերազմի նախարարություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաշտպանության նախարարությունը կվերանվանի Պատերազմի նախարարություն` վերադարձնելով գերատեսչության նախկին անվանումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News Digital-ին հայտնել է Սպիտակ տան աղբյուրներից մեկը։ Հաղորդվում է, որ այս անվանումը կօգտագործվի որպես երկրորդական անվանում։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը համապատասխան հրամանագիրը կստորագրի սեպտեմբերի 5-ին։ Ավելի վաղ և՛ Դոնալդ Թրամփը, և  Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել էին, որ ցանկանում են փոխել գերատեսչության անվանումը։

Ի դեպ, պաշտպանության նախարարն էլ կկոչվի պատերազմի նախարար։ Փոփոխությունները կանդրադառնան նաև գերատեսչության կայքի վրա։

Օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն «անհավատալի հաղթանակների պատմություն» է ունեցել, երբ գերատեսչությունը կոչվում էր Պատերազմի նախարարություն։ 

Փիթ Հեգսեթն էլ օրերս Fox & Friends-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ երկու աշխարհամարտերում հաղթանակը տարվել է ոչ թե Պաշտպանության նախարարության, այլ Պատերազմի նախարարության հետ։«Ինչպես ասել է նախագահը, մենք պարզապես պաշտպանություն չենք, մենք հարձակում ենք», – ասել էր Հեգսեթը։

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Պատերազմի նախարարություն էր կոչվում մինչև 1949 թվականը, երբ այն վերանվանվեց Պաշտպանության նախարարություն։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930