
Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում «կպայթեցնի» օտարերկրյա հանցախմբերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էկվադոր այցի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում «կպաթեցնի» օտարերկրյա հանցավոր խմբավորումները, հնարավոր է նաև՝ համագործակցելով այլ երկրների հետ։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում BBC-ն։Մարկո Ռուբիոն նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն Էկվադորի խոշորագույն հանցախմբերից երկուսը՝ «Լոս Լոբոս»-ը և «Լոս Չոներոս»-ը կհայտարարի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ։
Սեպտեմբերի 2-ին ամերիկյան զինված ուժերը միջազգային ջրերում գործողության ընթացքում ոչնչացրել են Վենեսուելայի «Տրեն դե Արագուա» թմրակարտելի նավը, որը, ենթադրաբար, թմրանյութեր էր տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Սպանվել է նաև հանցախմբի 11 անդամ:
Հարցին՝ արդյոք Վաշինգտոնը կշարունակի միակողմանի ռազմական գործողությունները թմրակարտելների դեմ, Ռուբիոն պատասխանել է, որ ԱՄՆ-ի բարեկամ երկրները կօգնեն հանցախմբերի դեմ պայքարի գործում։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոնը 13,5 միլիոն անվտանգության աջակցություն կտրամադրի Էկվադորին, ինչպես նաև 6 միլիոն դոլար՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոխոգիաների զարգացման համար՝ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի նպատակով։
Ավելի վաղ Ռուբիոն այցելել էր Մեքսիկա, որտեղ նույնպես քննարկել էր թմրակարտելների դեմ պայքարը, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելումը։