Բաժիններ՝

ԱՄՆ-ում ամերիկյան դրոշը պղծելու համար ազատազրկում կսպառնա, իսկ օտարերկրացիները կարտաքսվեն երկրից

ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանագրում ասվում է․ «Իմ վարչակազմը միջոցներ կձեռնարկի ամերիկյան դրոշի նկատմամբ հարգանքն ու սրբությունը վերականգնելու համար և կդատի նրանց, ովքեր բռնություն են հրահրում կամ այլ կերպ խախտում են մեր օրենքները՝ պղծելով մեր երկրի այս խորհրդանիշը»։

Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է մերժեն, արգելեն, դադարեցնեն կամ չեղարկեն վիզաները, կացության թույլտվությունները, քաղաքացիության ձեռքբերման գործընթացները և այլ ներգաղթային արտոնությունները կամ ձգտեն արտաքսել Միացյալ Նահանգներից, եթե համապատասխան որոշում կայացվի, որ օտարերկրյա քաղաքացիները մասնակցել են ամերիկյան դրոշի պղծման գործունեությանը։

CBS News-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը ստորագրելիս Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան դրոշը այրողներին մեկ տարվա ազատազրկում կսպառնա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս