Բաժիններ՝

Հայաստանում կրկին կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան

Օգոստոսի 27-ին և 28-ին Հայաստանում կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:

«Ռոսկինոն» և Կինոյի հիմնադրամը ակցիան կազմակերպել են Ռուսաստանի Դաշնության մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ:

Միլիոնավոր մարդկանց համար արդեն բարի ավանդույթ դարձած «Կինոյի գիշերը» նվիրված է ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին:

«Այս տարի 10-րդ հոբելյանական ակցիայի ծրագրում կընդգրկվի չորս ֆիլմ, որոնք անվճար կցուցադրվեն Երևանի Մոսկվայի տանը»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ օգոստոսի 27-ին կցուցադրվեն «Զմրուխտե քաղաքի հրաշագործը. Դեղին աղյուսով ճանապարհ» և «Մարգարե. Ալեքսանդր Պուշկինի պատմությունը» ֆիլմերը, իսկ օգոստոսի 28-ին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված «Արյան խումբ» ռազմական դրաման, ինչպես նաև 1941 թվականին թողարկված «Կրակ անտառում» ռազմական դրամայի վերականգնված տարբերակը։

Հիշեցնենք` «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան Հայաստանում անցկացվել էր նաև 2024 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս