«Բաքուն խոստովանում է, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության հետ». Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.«Հայաստանյան հանրությանը փորձում են մոլորեցնել, թե Արցախի հայության վերադարձի իրավունքից հրաժարումն, իբր, զուգաչափ արձագանք է գտել նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից, որն, իբր, հրաժարվել է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» պահանջից կամ դա առաջ չի մղելու։

Իրականում նման որևէ ազդանշան չկա։ Ընդհակառակը՝ հենց նույն Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի ամենատխրահռչակ ռեսուրսներից մեկը բացահայտորեն խոստովանում է, որ դա ոչ միայն այդպես չէ, այլ նաև «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ։

Պատրանքներով և մոլորություններով ապրելը միգուցե հեշտ է, բայց դրանից մարտահրավերներով լեցուն իրականությունը չի փոխվում։

#թշնամու_իրական_վիճակը»:

No description available.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031