
Հունաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա

Հունաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում: Այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության մամուլի քարտուղար Պավլոս Մարինակիսը հունական Sky հեռուստաալիքի եթերում։
«Այս պահին նման տարբերակ չկա։ Եվ նման ոչինչ պլանավորված չէ», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Հունաստանը զորքեր կուղարկի Ուկրաինա։
Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և ԵՄ անդամ երկրների ղեկավարներին, Եվրահանձնաժողովի նախագահին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Ըստ տարբեր հրապարակումների՝ բացի ռազմական օգնությունից, դիտարկվում է նաև Ուկրաինայում օտարերկրյա ուժերի տեղայակման հնարավորությունը։