Թրամփը չի կարողացել արտաբերել «Ադրբեջան» բառը և Հայաստանը շփոթել է Ալբանիայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կարգավորելու իր ջանքերի մասին, չի կարողացել ճիշտ արտաբերել «Ադրբեջան» բառը և Հայաստանը շփոթել է Ալբանիայի հետ։

«Տեսնում եք՝ Աբեր…բայջանը… Սա լուրջ խնդիր էր, որը տևեց 34-35 տարի Ալբանիայի հետ։ Պարզապես մտածեք։ Երկար տարիներ… Եվ ես կարողացա ծանոթանալ առաջնորդների հետ, շփվել նրանց հետ։ Այդ ժամանակ ես ասացի. «Ինչո՞ւ եք ընդհանրապես կռվում միմյանց դեմ։ Ես չեմ պատրաստվում առևտրային գործարք կնքել, եթե դուք շարունակեք կռվել։ Դա խելագարություն է»։ Ի վերջո, ես կարողացա լուծել այս խնդիրը», – ասել է Թրամփը լրագրող Մարկ Լևինի հետ հեռախոսազրույցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031