Բաժիններ՝

Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը

Այսօր առավոտյան ժայթքել է Ինդոնեզիայի Ջավա կղզու արևելքում գտնվող Սեմերու հրաբուխը։ Այն արձակել է 800 մետր բարձրությամբ մոխրի սյուն։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ինդոնեզիական ANTARA գործակալությանը։

«Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 7:21-ին (Երևանի ժամանակով ժամը 4:21-ին- խմբ.) ժայթքել է Սեմերու հրաբուխը։ Մոխրի սյունը դիտվել է գագաթից մոտ 800 մետր կամ ծովի մակարդակից 4476 մետր բարձրության վրա», – ասել է Սեմերու հրաբխին մոտ գտնվող դիտակետի աշխատակից Սիգիտ Ռիան Ալֆիանը։

Պաշտոնյաների տվյալներով՝ 3676 մետր բարձրությամբ լեռը նախորդ 24 ժամվա ընթացքում ժայթքել է 3 անգամ, սակայն մառախուղի պատճառով ժայթքումների տեսողական դիտարկումներ չեն իրականացվել։

Ալֆիանը ասել է, որ Սեմերուն մնում է տագնապի II մակարդակում։ Այս կապակցությամբ Հրաբխագիտության և երկրաբանական վտանգների մեղմացման ազգային կենտրոնը մի շարք առաջարկություններ է հրապարակել, այդ թվում՝ բնակչությանը արգելել է որևէ գործունեություն ծավալել հրաբխի գագաթի հարավ-արևելյան հատվածում։

Կենտրոնը նաև կոչ է արել բնակչությանը զգոն մնալ՝ Սեմերուի գագաթից սկիզբ առնող սառը լավայի հոսքերի հնարավորության պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս