Այս բոլոր գործոնները բազմապատկում են Հայաստանի թշնամիների կողմից պատերազմ սանձազերծելու գայթակղությունը։ Նրանք հասկանում են, որ այդ պատերազմը մղելու են ոչ թե Հայաստան պետության, այլ հայ ժողովրդի դեմ, որովհետև պետությունն իր հետ նույնացրած իշխանությունն իր բոլոր քայլերով մոտեցնելու է պարտությունը։ Եվ եթե պետությունը/իշխանությունը չի պատրաստվում պատերազմի, գոնե բնազդային տագնապից ելնելով՝ դրան պետք է պատրաստվի հասարակությունը՝ մինչև հնարավոր պատերազմը փոխելով այն իշխանությանը, որն իրականություն է դարձրել նման մղձավանջը։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նպատակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելն է, այլև սադրիչ գործողություններով խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում։