
Ըստ իս, Լոպեսի ծախսերը միտումնավոր ուռճացված են, որպեսզի մոտ 4 միլիոն դոլարի թալանի ծախսերը կարողանան փաստաթղթերի վրա տեղավորեն. Արթուր Չախոյան

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իսկ Ջենիֆեր Լոպեսը գիտի՞, որ իր համերգի համար հատկացվել է 6 միլիոն դոլար։
Քանի որ ըստ liverate.com կայքի տվյալների՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի ստանդարտ գոնորարը կազմում է մոտ $1,250,000–$2,000,000։
Հիշեցնեմ, որ 2023թ-ին Սնոփ Դոգը պետք է համերգ տար Հայաստանում, որի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 6 միլիոն դոլար, սակայն համերգը չկայանալու դեպքում այդ գումարը պետությանը այդպես էլ չվերադարձվեց, նույնիսկ այն դեպքում, երբ Սնոփ Դոգը վերադարձրել էր իր հոնորարը սակայն երկու տարի անց նրան փոխարինում է Ջենիֆեր Լոպեսը, և 6 միլիոն դոլարը մնում է անփոփոխ։
Ըստ ինձ՝ Ջենիֆեր Լոպեսի քնելու, ուտելու, խմելու ծախսերը, որոնք համացանցում բուռն քննարկման առիթ են դարձել, միտումնավոր կերպով ուռճացված են՝ որպեսզի մոտ 4 միլիոն դոլարի թալանի ծախսերը կարողանան փաստաթղթերի վրա տեղավորեն»։