Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին պաշտոնապես հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
«Պատմության գրքերի համար նախատեսված մրցաշրջան»,- ասված է ԱՊԼ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի կիսապաշտպանը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 20 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Այս ցուցանիշով Ֆերնանդեշը կրկնել է Անգլիայի առաջնությունում մեկ մրցաշրջանի ընթացքում կատարած ասիստների քանակի ռեկորդը։



