ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՈՒԺ ՏՈՒՐ ՄԵԶ, ՀՈՒՅՍ ԵՎ ՀԱՎԱՏ․ Լևոն Ջավախյան

Հայաստանում ոչ մի լավ գործ չի ներվում։ Զարմանքից քար կտրեցի, երբ իմացա ինձնից ծածուկ, քեզնից ծածուկ, իր իսկ անձը չկարևորելով` բարեպաշտությունից ծածուկ Հայաստանում որքան բարեգործություն է կատարել Սամվել Կարապետյանը… Չներվեց։

Հայոց դրոշը և հայի անունը աշխարհում ինչ ճանաչման բերեց Հենրիկ Մխիթարյանը… Չներվեց։ Համաշխարհային շախմատի պատմության մեջ հայի անունը` թե անձնակամ և թե թիմային ինչ նվաճումների հասցրեց Լևոն Արոնյանը… Ով հաղթել է, և այսօր էլ հաղթում է։

Չներվեց։ Նրանք կամ բանտում են, կամ հայրենիքից դուրս` վտարանդի…

Տեր Աստված, ուժ տուր մեզ ապրելու մեր երկրում, հույս տուր և հավատ չլքելու Ավետյաց երկիրը մեր, որ կոչվում է Հայաստան։

Լևոն Ջավախյան

26.7.25թ.

Տեսանյութեր

Լրահոս