
Սարատովի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ՌԴ Սարատով քաղաքի բնակելի բարձրահարկ շենքում գազի պայթյունի և դրան հաջորդած փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, իսկ վիրավորներինը՝ 10-ի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից և բժշկական ծառայությունից։
Նշվում է, որ վիրավորները ներկայում ամբուլատոր բուժում են ստանում։
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ Սարատովում գտնվող 10 հարկանի բազմաբնակարան շենքի բնակարանում տեղի է ունեցել գազ-օդ խառնուրդի պայթյուն՝ առանց հետագա այրման։
Գերատեսչություններից նախնական տեղեկություններով հաղորդվել էր 4 մարդու զոհվելու մասին, այդ թվում՝ 1 երեխայի։