Բաժիններ՝

Մադրիդի «Ատլետիկո»-ն երկրորդ մարզումային ճամբարն է անցկացրել «Սարդապարատ» ակումբում

Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբը հերթական մարզումային ճամբարն է անցկացրել Արմավիր քաղաքում տեղակայված «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբում: Այս մասին հայտնեց ակումբի մամուլի ծառայությունից:

«Սարդարապատ»-ն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում իսպանական գրանդի ակադեմիայի մարզիչներին:

Վերջիններս մեկշաբաթյա հագեցած մարզումներ են անցկացրել «Ատլետիկո»-ի ակադեմիայի մեթոդաբանությամբ՝ ադապտացնելով այն մասնակիցների խաղամակարդակին և փորձին:

«Ակումբի հիմնախնդիրներից է Հայաստան բերել միջազգային ստանդարտներին համապատասխան ֆուտբոլային կրթություն, և «Ատլետիկո»-ի այս ճամբարը կարևոր քայլ է դեպի այդ նպատակը»,- ասել է «Սարդարապատ»-ի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանը:

Ճամբարին մասնակցում էին երեխաներ ու պատանիներ ոչ միայն Հայաստանից, այլև Արգենտինայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իրանից և այլ երկրներից:

Լավագույն մասնակիցներից մեկը հնարավորություն կունենա ուղևորվելու Մադրիդ՝ մասնակցելու «Ատլետիկո»-ի ակադեմիայի մեկշաբաթյա մարզումային ծրագրին:

«Սարդարապատ»-ը նպատակադրված է շարունակել իր առաքելությանը՝  կամուրջ հանդիսանալ հայկական ու եվրոպական ֆուտբոլի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս