Բաժիններ՝

Իրանում անիմաստ են համարում բանակցությունները Եվրոպայի հետ

Իրանն ապարդյուն կհամարի բանակցությունները Եվրոպայի երկրների հետ, եթե նրանք շարունակեն Թեհրանից պահանջել հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրի զարգացման իր անկապտելի իրավունքից: Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել իր միջուկային ծրագիրը կասեցնելու ուղղությամբ։

«Եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հանձնախմբի համակարգողը համոզված է, որ ապագայում ցանկացած բանակցությունների նպատակն «իրանական միջուկային ծրագրի դադարեցումն» է…. այդ դեպքում ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությունն ապագա ցանկացած բանակցությունների կլինի անտեղի և անիմաստ», – գրել է Արաղչին X-ում:

Նա հավելել է, որ Կալասն անտեսում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները, որոնք հաստատում են խաղաղ միջուկային ծրագիր ունենալու՝ երկրների իրավունքը։

«ԵՄ բարձր ներկայացուցիչն անտեսում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները, որոնք հստակ հաստատում են բոլոր կողմերի իրավունքը՝ մշակելու, հետազոտելու և օգտագործելու միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով», – նշել է Արաղչին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս