Բաժիններ՝

Ռուսաստանը վերջապես կկարողանա հյուպատոսական աջակցություն տրամադրել Բաքվում պահվող իր քաղաքացիներին

Ռուաստանը վերջապես կարողացել է համաձայնեցնել ադրբեջանական կողմի հետ Ադրբեջանում պահվող ՌԴ քաղաքացիներին հյուպատոսական օգնություն տրամադրելու հարցը։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Համաձայնեցվել է հյուպատոսական աշխատակիցների տեսակցությունը Ադրբեջանում պահվող Ռուսաստանի 13 քաղաքացիների հետ»,- հայտնել է Զախարովան՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։

Ավելի վաղ հուլիսի 3-ին նա տեղեկացրել էր, որ Բաքուն ռուսական կողմին մինչև հիմա թույլ չի տալիս տեսակցել ՌԴ ձերբակալված ու կալանավորված քաղաքացիների հետ։ Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրանք ձերբակալվել էին Իրանից թմրանյութեր տեղափոխելու ու կիբեռհանցագործության կասկածանքով։  

Բաքվի դատարանն ավելի վաղ 4 ամսով կալանավորել էր «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափերով եկամուտ ստանալու միջոցով», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում»: 

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հայտնել է Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին:

Այն, ըստ քննիչների, առնչվում է 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանություններին: 

Հունիսի 29-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էին Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովները, իսկ հուլիսի 1-ին՝ Բաքիր Սաֆարովը և Ախլիման Գյանջիևը։ Կալանավորվածներից երկուսը մահացել էին։ Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմիններն իրենց հերթին գործողություն էին իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս