Մհեր Գրիգորյանը Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ կառավարություն-ԵՆԲ ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինին գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Փոխվարչապետ Գրիգորյանը կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային, ով ավարտում է իր առաքելությունը տվյալ պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը և անդրադարձել դրանց ընթացքին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ԵՆԲ առանցքային գործընկեր է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի, ինչպես նաև տնտեսության համար առանձնահատուկ կարևորություն ունեցող բնագավառներում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:

Հանդիպմանը հետևել է ՀՀ կառավարություն-ԵՆԲ ծրագրերի տարեկան քննարկումը, որի մասնակցել են ԵՄ դեսպանը, ներգրավված գերատեսչությունների, պետական այլ մարմինների, հիմնադրամների ներկայացուցիչները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031