Բաժիններ՝

ԱՄՆ-ն վերսկսում է դեպի Չինաստան էթանի արտահանումը․ Reuters

Միացյալ Նահանգները չեղարկել է Չինաստան էթան արտահանելու սահմանափակումները՝ նամակներ ուղարկելով արտադրող Enterprise Products Partners (EPD.N)  և Energy Transfer (ET.N) ընկերություններին։

Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ նման քայլը խոսում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային ոլորտի հաշտեցման նոր շրջադարձի մասին։

Ամերիկյան կողմը սահմանափակումներ էր մտցրել դեպի Չինաստան ինչպես էթանի, այնպես էլ այլ՝ ավելի լայն շրջանակի նյութերի արտահանման վրա 2025 թվականի մայիսի վերջին՝ մեղադրելով պաշտոնական Պեկինին ավտոարտադրողների և այլ արդյունաբերական ճյուղերի համար կենսական կարևոր հազվագյուտ մետաղների առաքումները դանդաղեցնելու մեջ։

Reuters-ի տվյալներով, այժմ արդեն ամերիկյան ընկերությունները ԱՄՆ առևտրի նախարարության կողմից թույլտվություն են ստացել էթանը Չինաստան մեկնող նավերի վրա բեռնելու համար։ Սակայն արդեն Չինաստանում այն բեռնաթափելու համար դեռևս անհրաժեշտ կլինի Վաշինգտոնի առանձին թույլտվությունը։

Այժմ դեպի Չինաստան է ուղևորվել էթանով բեռնված առնվազն 8 նավ։

Reuters-ը նշում է նաև, որ ԱՄՆ էթանի արտահանման կեսը բաժին է ընկնում Չինաստանին, իսկ դրա կասեցումը վնասելու էր ինչպես ամերիկյան արտադրողներին, այնպես էլ չինական նավթաքիմիական արտադրությանը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031