
«Հերիք էղավ՝ բոլ էղավ». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գերագույն սրբապիղծը ֆեյսբուքով սպառնալիքներ է հնչեցնում հուլիսի 4-ին նախատեսված երթին մասնակցել ցանկացող ՀԷՑ աշխատակիցների հասցեին։ Լրիվ իրեն դրել է ֆյուրերի տեղը։
Դա նշանակում է, որ անհրաժեշտ է մյուս բոլոր գործերը երկրորդական համարել ու անպայման մասնակցել այդ երթին։
Հուսով եմ՝ կլինի իսկապես բազմամարդ հավաք, որին կարճ ժամկետում կհաջորդի ալիևի կոշիկ լիզողին պաշտոնանկ անելու քաղաքական գործընթացը։
Հերիք էղավ՝ բոլ էղավ»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սպառնացել էր, թե ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Նա նաև նշել էր, թե ՀԷՑ այն աշխատողները, ովքեր դիմադրում են և հավատարիմ են իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք, ովքեր այդ «դիմադրության» համար կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի։
Փաշինյանին հակադարձել էր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ հայտարարելով. «ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք»: