Բոլոր հարցերով դիմեք Նիկոլ Փաշինյանին. ինչ գլխին փչում է, առավոտը գրում է. Գեղամ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի գլխին ինչ փչում է՝ առավոտյան գրում է, էս հլու-հնազանդ իրավապահներն էլ խելոք կատարում են, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի աշխատակիցներին սպառնալու վերաբերյալ Փաշինյանի գրառմանը։

«Ինքն արդեն ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել է, աշխատանքից ազատում է, աշխատանքի նշանակում է… և առաջիկայում, եթե այս օրենքն ընդունվի, սպասենք, որ ՔՊ-ի բազմաթիվ պաշտոնյաներ ու պաշտոնյաների կանայք տեղափոխվելու են ՀԷՑ։

Էներգետիկայի գծով փոխնախարար չեն կարողանում գտնել, 8 ամիս է՝ ՏԿԵ նախարարի տեղակալ չեն կարողանում գտնել, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031