Նիկոլը չի հանգստանալու և եկեղեցու դեմ սկսած դեմարշին նոր դոզա է հաղորդելու. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ՝ Միքայել Սրբազանի կալանավորումը դեռևս էս ֆարսի վերջը չէ․ Նիկոլը չի հանգստանալու և եկեղեցու դեմ սկսած դեմարշին նոր դոզա է հաղորդելու։ Թերևս շատերդ կհամաձյայնեք, որ Նիկոլը, ով մտասևռուն հայացքների գրոսմայստեր է, հետնահանջ չի անի, ավելին, այդ գրոհների շարքին հերթական գրադացիան կտա՝ թիրախավորելով հերթական Սրբազանին։

Նիկոլի պլանը շատ պարզ է․ խաղից հանել եկեղեցիական այն դեմքերին, ովքեր գերպրոֆեսիոնալ են, ունեն հարիզմա, հանրության մոտ լսելի ու ընկալելի են, չկոտրվող (չնայած երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ բոլորն էլ մի մարդու նման մինջև վերջ կանգնած են), և կարող են համապատասխան հարմար պահին մարդկանց համախմբան կոչ անել։

Տրամաբանությունը հուշում է, որ ամենայն հավանականությամբ՝ հաջորդ թիրախը կլինեն Արշակ և Հովնան սրբազանները, ովքեր ամբողջովին տեղավովրում են վերը նշած թեզերի տիրույթում, դե իսկ Նիկոլի գլխավոր թիրախը, ինչպես համոզվում ենք նրա անաստված հռետորաբանությունից, Վեհափառն է, ում դեմ Նիկոլն իր սրբապիղծ բառապաշարը շարունակում է ուժեղացնել։

Մնում է հասկանալ, թե ի՞նչ հակաքայլ է նախատեսում եկեղեցին այս սատանայակերպ արարածին հակազդելու և այս ազգակործան աղետը վերջնականապես կանխելու համար։ Եվ, ամենակարևորը, վերջապես ե՞րբ պետք է Նիկոլին ու նրա ծառաներին հայտարարի եկեղեցուց դուրս՝ համապատասխան գնահատականներ ու բնորոշումներ հնչեցնելով»։

Տեսանյութեր

Լրահոս