Եկեղեցու դեմ գրոհը ՔՊ–ում միանշանակ չի ընդունվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Բագրատ սրբազանի դեպքում իշխող ՔՊ-ն մեկ մարդու պես նետվեց մարտի, ապա Միքայել Աջապահյանի եւ Եկեղեցու դեմ գրոհը միանշանակ չի ընդունվել իշխանական ճամբարում։ Անգամ ուսապարկերը չեն հասկացել, թե ինչ իմաստ ուներ ասպատակել Մայր Աթոռ, եթե իրավական ընթացակարգերով կարող էին ծանուցել Աջապահյանին՝ ՔԿ ներկայանալու։

Սակայն նրանք վախենում են ծպտուն հանել, քանի որ Փաշինյանը բոլորին բաց տեքստով հասկացրել է, որ ցանկացած առարկություն դավաճանություն է դիտելու եւ ավելի վատ դատաստան է տեսնելու, քան Հովիկ Աղազարյանի հետ արեց։

Մենք երեկ արձանագրեցինք, որ հաշված ՔՊ-ականներ էին արդարացնում երեկ կատարվածը։ Անհույս ուսապարկեր Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուբեն Ռուբինյանը, որի էջում մարդիկ վերջին հայհոյանքներն էին գրում։

Գուցե եւս 1-2 ՔՊ-ական եւ մեկ էլ վերջին օրերին քաղաքական մեծ վերլուծաբան դարձած Աշոտիկ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30