Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածները նոր զոհերի պատճառ են դարձել

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 26-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 90-ը։

ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է իր դրական տրամադրվածությունը ցանկացած առաջարկի հանդեպ, որը կհանգեցնի համաձայնագրի՝ ապահովելով մշտական ​​​​հրադադար և Իսրայելի ուժերի լիակատար դուրսբերում։

Պաղեստինյան WAFA գործակալության տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) զգուշացրել է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները «ծարավից մահանալու վտանգի տակ են ջրամատակարարման համակարգերի փլուզման պատճառով»։

Գործակալությունը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում։

«Մենք ականատես ենք լինում պաղեստինցիներին Պաղեստինից անջատելու նախագծի իրականացմանը։ Գազայում ավելի քան 20 ամիս անգործությունն ու անպատժելիությունը հանգեցրել են բնակչության սովի և նվաստացման», – նշվել է հայտարարության մեջ։

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել օգնությունը Գազային։

«Օգնության մուտքը Գազա ՀԱՄԱՍ-ին մեծ խթան է տալիս, և դրա դադարեցումը մեզ կմոտեցնի հաղթանակին», – նշել է նա։

Գազայի կառավարության տեղեկատվության գրասենյակը հայտնել է, որ օգնության բաշխման կենտրոններում զոհերի թիվը հասել է 549-ի, ավելի քան 4000 մարդ վիրավորվել է։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից անկլավում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 56 156-ի, իսկ վիրավորներինը՝ 132 239-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30