Բաժիններ՝

Զելենսկին Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել Ստրասբուրգում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հանցագործության համար Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին:

Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Յուրաքանչյուր հանցագործ պետք է իմանա, որ արդարություն կա, և դա վերաբերում է նաև Ռուսաստանին: ջ Արդարադատությունը ժամանակ է պահանջում, բայց ես վստահ եմ, որ այն պետք է իրականացվի։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ ագրեսիան հանգեցնում է պատժի», – հայտարարել է Զելենսկին համաձայնագրի ստորագրումից հետո։

Հատուկ դատարանը պետք է դատի այն բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդներին, որոնք պատասխանատու են Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների համար։

Սակայն դատարանը կկարողանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդեպ դատավարություն սկսել միայն այն բանից հետո, երբ նրանք թողնեն իրենց պաշտոնները։

Մինչ այդ դատարանը կկարողանա միայն հետաքննություններ անցկացնել, ապացույցներ հավաքել և մեղադրական եզրակացություններ պատրաստել: Դատարանը կազմված կլինի 15 դատավորից, որոնք կնշանակվեն տվյալ մարմնի ստեղծման համաձայնագրին միացող պետությունների ներկայացուցիչների կողմից։

ՄԱԿ-ն ագրեսիայի հանցագործություն է համարում որևէ պետության կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս