
Վստահ ասում եմ ձեզ` եթե ՀԱԵ-ն էլ չստանձնեց պարտավորությունը` մաքրելու պետականության կարճ հատվածի այս ՄԵԾ ամոթի շրջանը, սերունդները մեզ չեն ներելու. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայ առաքելական եկեղեցու վրա մեծ բեռ է դրված: Հոգևորականները իրենց պաշտպանելու կարիքը չունեն ռեժիմի հարձակումներից, նրանք դա գիտակցված են անում` իրական օրակարգից ՀԱԵ-ն դուրս դնելու համար:
ՀԱԵ-ն հայ ժողովրդին համախմբելու և առաջնորդելու պարտավորությունը ունի. Ավաղ, ցայսօր միակը մնացած այս ազգային ինստիտուտի կազմից միայն եզակի անհատներն են զգում այս պարտավորությունը:
Վստահ ասում եմ ձեզ, եթե ՀԱԵ-ն էլ չստանձնեց այս պարտավորությունը` մաքրելու հայ ժողովրդի պետականության կարճ հատվածի այս ՄԵԾ ամոթի շրջանը և պատմության նոր էջ բացելու, սերունդները մեզ չեն ներելու, անիծված և մոռացված ենք լինելու բոլորս:
Հարգանացս հավաստիքը բոլոր այն հոգևորականներին, որ ունեն այս գիտակցումը, իսկ մասնավորապես Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին, որ պայքարը չի թողնում, չի հուսալքվել, չի համակերպվել այս արատավոր նորմալության և իրականության հետ և հավատացյալ ժողովրդին շարունակում է պայքարի և հաղթանակի հավատով տոգորել:
Համուզմունքով ասում եմ, միայն հոգևոր առաջնորդությամբ ենք այս աղետալի շրջանից միասնաբար և զորացած դուրս գալու: Առջևում դեռ նոր պայքարի օրեր են լինելու»: