Բաժիններ՝

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Scania» բեռնատարը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրшվոր

Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 40-ամյա Գեղամ Կարապետյանի վարած «Scania» մակնիշի բեռնատարը և 31-ամյա Նարեկ Կարապետյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս