Բաժիններ՝

ՔՊ-ական մոդել Անիտա Հարությունյանը կոչ է անում փողոց դուրս գալ՝ Շենգավիթի նախկին թաղապետին ազատ արձակելու պահանջով

Իշխանական հայացքներով հայտնի մոդել Անիտա Հարությունյանը սոցցանցի էջում դժգոհություն է հայտնել՝ Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանին կալանավորելու համար։ Նա կոչ է արել մի մարդու նման հավաքվել ու գնալ պահանջել, որ նախկին թաղապետին ազատ արձակեն։

«Շոկ եմ ապրել, նման բան չպետք է լիներ այս մարդու հետ, որովհետև միակ մարդն էր, ով աշխատում էր…

Ոչ մի քաղաքացու խնդիր բաց չի թողել ու վստահ ասում եմ, քանի որ ես ինքս անձամբ շատ հարցերով դիմել եմ, որենց շտապ լուծում է տվել:

Չպետք է լիներ նման բան, խնդրում եմ շուտափույթ ազատում, քանի որ մեզ պետք են նման ղեկավար անձինք:

Ու եթե եղել է նման դեպք, ուրեմն հանել են հունից, հակառակ դեպքում նա մրջյուն անգամ չէր տրորի:

Ընտանիքի անդամներին համբերություն: Հավատում եմ, որ ազատությունը մոտ է…»,- գրել է մոդելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս