
Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում երթևեկության փոփոխություն կկատարվի

Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում:
Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով:
Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկ-Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկ-Խորենացու-Բեյրութի-Արգիշտիի փողոցներ-«Հաղթանակի» կամուրջ երթուղով, հակառակ ուղղությունը՝ «Հաղթանակի» կամուրջ-Արգիշտիի – Իտալիայի-Խորենացու փողոցներ-Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկ:
Նշված փոփոխությունով պայմանավորված՝ այդ ճանապարհահատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց և Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկներում հասարակական տրանսպորտը, որը երթևեկելու է առաջին գոտիով, կկարողանա երթևեկել առաջին գոտուց «ուղիղ և ձախ» ուղղություններով, ինչը կկարգավորվի այդ գոտու համար առանձին տեղադրված լուսացույցով. փորձնական տարբերակով կկիրառվի «BUS» գրությամբ լուսացույց:
Մաշտոցի պողտայից դեպի Ամիրյան փողոցի և դեպի Խորենացու փողոցի խաչմերուկներ, Մաշտոցի պողոտայի վերջնամասում կարգելվի այլ մեքենաների մուտքը և կանգառը:
Մաշտոցի պողոտայից աջ շրջադարձը դեպի Ամիրյան փողոց՝ Սարյան փողոցի ուղղությամբ և Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկից աջ շրջադարձը դեպի Սարյան փողոց կթույլատրվի միայն երկրորդ երթևեկելի գոտուց:
Միաժամանակ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում՝ «Հաղթանակի» կամրջից եկող ուղղությամբ կվերականգնվի աջ լրացուցիչ սեկցիան:
Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:
Խորենացու փողոցում՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Խորենացու-Բեյրութի փողոցների խաչմերուկ երկու ուղղությամբ առաջին երթևեկելի գոտիները կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար. կարգելվի նշված ճանապարհահատվածում մեքենաների կանգառը և կկազմակերպվեն հասարակական տարնսպորտի կանգառի կետեր:
Բեյրութի փողոցում երկրորդ երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար:
Իտալիայի փողոցում ձախ եզրային երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար:
Երթուղու փոփոխությունը կանդրադառնա՝ հ.1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիների և հ. 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիների հետագծի վրա: