
Արհեստական բանականության այս գործընթացին միանալը իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին մեր տարածաշրջանում միակ՝ Մեծամորի ատոմակայանի կառուցմանը. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բացառիկ լավ լուր․ գերկարևոր, անգնահատելի և նույնիսկ անհավատալի։
Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժիչին՝ դառնալով դրա մասնիկը և նոր արդյունքներ ստեղծողը։ Firebird ընկերության և NVIDIA-ի համատեղ նախագիծը, անկասկած, Հայաստանին դարձնելու է տարածաշրջանի ամենատեխնոլոգիական երկիրը։
Իմ կարծիքով՝ արհեստական բանականության այս գործընթացին միանալը իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին մեր տարածաշրջանում միակ՝ Մեծամորի ատոմակայանի կառուցմանը։
Ինչո՞ւ և՛ Սովետական Միությունը, և՛ Արևմուտքը նախընտրեցին նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը սկսել հենց Հայաստանից։ Պատասխանը պարզ է՝ մենք խելացի ենք ու Աստծո կողմից ընտրված և Փառք Տիրոջը»։