Բաժիններ՝

Մակրոնը խոստացել է սոցիալական ցանցերն արգելել մինչև 15 տարեկան դեռահասների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մինչև 15 տարեկան երեխաներին արգելել սոցիալական ցանցերից օգտվել, եթե նման որոշում ԵՄ-ն չընդունի։

Այս մասին նա ասել է հունիսի 10-ի երեկոյան France 2 հեռուստաալիքի եթերում:

«Ես մեզ մի քանի ամիս եմ տալիս համաեվրոպական մոբիլիզացիայի հասնելու համար։ Հակառակ դեպքում…. մենք դրան ձեռնամուխ կլինենք Ֆրանսիայում։ Մենք չենք կարող սպասել», – հայտարարել է Մակրոնը։

«Մենք պետք է արգելենք սոցիալական ցանցերը նրանց համար, ովքեր 15-ից ցածր տարիքի են», – Մակրոնն ասել է՝ մեկնաբանելով հունիսի 10-ին Նոժան կոմունայի քոլեջի աշխատակցուհու սպանությունը 14-ամյա դեռահասի կողմից։

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել էին անչափահաս կասկածյալի ձերբակալության մասին, որը սաների պայուսակներն ստուգելու ժամանակ դանակով հարձակվել էր դաստիարակության գծով 31-ամյա օգնականի վրա։ Կինը ստացած վերքերից մահացել էր։

Մակրոնը նաև ցանկություն է հայտնել «խստացնել սառը զենքի վաճառքի կանոնները»։ «Անթույլատրելի է, որ դեռահասի մոտ զենք լինի փողոցում կամ դպրոցում. սա ծնողների և վաճառողների պատասխանատվությունն է», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս