Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղում ուժերը չափեց Կոստա Ռիկայի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց 103:90 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։

Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակեց 19 միավոր, 8 անգամ կատարեց արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

Նաև աչքի ընկավ Քոնոր Էսեջյանը, որը հավաքեց 17 միավոր։ Նա 6 անգամ կատարեց արդյունավետ փոխանցում և 3 անգամ խլեց գնդակը:Այս երկու հավաքականների միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 86:62 հաշվով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս