Իսպանիայի կառավարությունը հայտարարում է, որ դադարեցրել է զենքի արտահանումը Իսրայել 2023 թվականի հոկտեմբերի 2-ից, սակայն որոշ հաղորդագրություններում նշվում է, որ մատակարարումները տեղի չեն ունեցել։ Իսպանիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը անցյալ տարվա մայիսին՝ Նորվեգիայի և Իռլանդիայի հետ համակարգված ջանքերի շրջանակներում։
Հունիսի 1-ին թուրքական Իգդիրում 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություն հերթական հանրահավաքն են կազմակերպել և հնչեցրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակելու կոչեր։
89 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մոլդովացի կոմպոզիտոր, դիրիժոր և ուսուցիչ Եվգենի Դոգան, հաղորդում է «Ведомости»-ն։
Սուդանում ՄԱԿ-ի պարենային ավտոշարասյան վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այդ մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
Նիկոլ Փաշինյանը՝ իր գրառումներով ու գործողություններով, խախտում է սահմանադրական կարգը, թույլ է տալիս պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը սպառնացել է դատի տալ «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին՝ ակումբի վաճառքից ստացված գումարը Ուկրաինային փոխանցելու համար։ Վաճառքից ստացված 2.5 միլիարդ ֆունտ ստեռլինգ հասույթը սառեցվել է Մեծ Բրիտանիայի բանկային հաշվին, իսկ Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, հայտնել է BBC News-ը։
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կրկնապատկելու մասին կառավարությունը շաբաթներ առաջ որոշում էր կայացրել։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սոցցանցում անդրադարձել է իր գործով նախաքննության ավարտին՝ նշելով, որ իրավապահ համակարգին այդպես էլ չի հաջողվել փաստացիորեն կապել իր դեմ ներկայացված մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ։
Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի դումայի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրն անվանել է «թյուրքական հնագույն երկիր»: Պատգամավորի հայտարարությունը բուռն սկանդալ է առաջացրել Ռուսաստանում։ Բողոքներ են ուղարկվել իրավապահ մարմիններին, իսկ պատգամավորը ճնշման տակ ստիպված է եղել ներողություն խնդրել։ Սակայն դա չի հանգստացրել տեղի հասարակությանը։
168.am-ը գրել է, որ մայիսի 30-ի «դատական» նիստի հիմնական թեման Բաքուն դարձրել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, մասնավորապես, «Գյանջայի դեպքերը»՝ մեղադրական սլաքն ուղղելով ՀՀ զինված ուժերի դեմ: Հունիսի 2-ի «դատավարությունը» շարունակվել է նույն տրամաբանության մեջ: Մասնավորապես, ներկայացվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք իբր ապացուցում են 2020 թվականի պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորումները: […]
Աբշերոնի հանքավայրում կկառուցվի գազի վերամշակման նոր օբյեկտ, Բաքվի էներգետիկ ֆորումում հայտարարել է Total Energies in Europe-ի հետախուզման և արտադրության ավագ փոխնախագահ Ժան-Լյուկ Գիզյուն։
Վահագն Խաչատուրյանը հունիսի 3-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների բարձր ներկայացուցիչների պատվիրակությանը:
Պաշտպանության նախարար, իշխանության կարկառուն ներկայացուցիչ Սուրեն Պապիկյանը 2024 թվականին ունեցել է 31 միլիոն 037,951 դրամ եկամուտ․ սա, ըստ պաշտոնյայի՝ օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի։
Բացի այդ, պարզվել է, որ նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է նրանց կողմից ստացված եկամուտներից։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ և ելույթ կունենա ՄԱԿ-ում կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Խնդրի առնչությամբ Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող մեկ տասնյակից ավելի ընկերություններ գրավոր դիմել են պետական մարմիններին, միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։
Այսօր՝ հունիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում՝ թիվ 2 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վոլոդյա Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա Պ․ Ն․-ին։
Գերմանիան կշարունակի մերժել ապաստան խնդրողներին՝ չնայած Բեռլինի վարչական դատարանն այդ որոշումն անօրինական է ճանաչել։ Այդ մասին Գերմանիայի քաղաքների և համայնքների ասոցիացիայի համագումարում հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
ԱՄՆ նոր վարչակազմը միջնորդական ջանքեր է ներդնում Երևան-Բաքու գործընթացում Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացի հասնելու և նոր սրում թույլ չտալու համար։
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը հայտարարել է, որ իր կաբինետը հրաժարական է տալիս «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո: Վիլդերսը հայտարարել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից, քանի որ դրա անդամները չեն աջակցել ներգաղթային քաղաքականության խստացման իր նոր ծրագրին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մյուս ապրանքանիշերի պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:
Լեհ օրենսդիրները երկրի կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը կքննարկեն հունիսի 11-ին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։
Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղուց դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների մոտ, բախվել են «Hyundai Elantra»-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Pickup»-ը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները գոհ են Եվրոպայի առաջնությունում իրենց գրանցած արդյունքներից, հաջորդիվ ձգտելու են ավելիին:
Fox News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն արդեն դուրս է բերել Սիրիայում գտնվող 2000 զինծառայողներից 500-ին։Անցյալ շաբաթ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մայքլ Միտչելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում ամբողջ կազմով դուրս բերել իր զորքերը Սիրիայից։
Ժողովում քննարկվել են հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների, եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերը, մասնավոր անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին:
Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև միջազգային նշանակության թեմաների: