Բաժիններ՝

Լեհաստանի խորհրդարանը կքննարկի Տուսկի կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը

Լեհ օրենսդիրները երկրի կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը կքննարկեն հունիսի 11-ին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Դոնալդ Տուսկը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր կողմնակից Ռաֆալ Տշասկովսկիի պարտությունից հետո, հունիսի 2-ին հայտարարել էր, որ վստահության քվե կանցկացնի՝ իշխող կոալիցիայի համար աջակցությունն ամրապնդելու նպատակով։

«Այս քվեարկությունը ջանք չէ՝ շարունակելու այն, ինչ մենք անում էինք նախկինում, քանի որ մենք գիտենք, որ որոշ բաներ կարելի է անել ավելի լավ, ավելի արագ։ Սա պետք է դառնա նոր թափ հավաքելու օր», – ասել է Տուսկը լրագրողներին:

Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր թեկնածու, եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին՝ ստանալով ձայների 50,89%-ը։

Լեհաստանում իշխանությունը կենտրոնացած է խորհրդարանի ձեռքում, և նախագահի իշխանությունը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում։ Սակայն նախագահը կարող է վետո դնել կառավարության որոշումների վրա։ Վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խորհրդարանում չունի այնպիսի մեծամասնություն, որ կարողանա շրջանցել նախագահի վետոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30