Ի՞նչ են հայտարարագրել Սուրեն Պապիկյանն ու նրա տիկինը

Պաշտպանության նախարար, իշխանության կարկառուն ներկայացուցիչ Սուրեն Պապիկյանը 2024 թվականին ունեցել է 31 միլիոն 037,951 դրամ եկամուտ․ սա, ըստ պաշտոնյայի՝ օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի։

Նախարարի հաշվետու տարվա եկամուտները ձևավորվել են գյուղատնտեսական գործունեությունից ստացված այլ եկամուտներից, որոնք կազմել են 1,000,000 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից, կամ այլ հատուցումից՝ 7 միլիոն 100,000 դրամի չափով, Ֆինանսների նախարարությունից ստացած 1,742,776 դրամ այլ եկամուտներից և ՊՆ-ից ստացած 21 միլիոն 195,175 դրամ աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները, առհասարակ, բավականին տպավորիչ են․

Նրա բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում հիմնականում աճեր են ունեցել․ Տարեսկզբի 1,605,422.8 դրամը տարեվերջին կազմել է 6,762,000 դրամ, 17,501.96 դոլարը՝ 30,001.96 դոլար, 10,393.41 եվրոն՝ 15,193.41 եվրո, և միայն 17,048,421.1 դրամանոց հաշիվն է նվազել՝ տարեվերջին կազմելով 10,306,319.46 դրամ։

Կարդացեք նաև

1 միլիոն դրամով աճել են նաև կանխիկ միջոցները՝ տարեվերջին կազմելով $ 20,000, 10,000 եվրո և 1 միլիոն դրամ։

Տարվա ընթացքում նա պահպանել է 4 անշարժ գույքը` Լոռի բերդում գտնվող 3 հողամասերը, որոնք տնօրինում է համատեղությամբ, և 2019 թվականին Արաբկիրում գնված բնակարանը, որը տնօրինում է միանձնյա։

Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույքի մասին՝ Կենտրոն համայնքում հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով․ դա Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Կոնդի առանձնատներն են, որտեղ նա բնակվում է։

Հանձնված և վերադարձված փոխառություններ սյունակում պաշտոնյան նշել է 75,573,379 դրամի մասին, որը բնակարան գնելու իրավունքի համար «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին վճարված գումարն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 55,398,871 դրամ․ հիփոթեքի առարկաներ են նշվել 2 բնակարաններն ու 1 ավտոկայանատեղին։ Տարվա ընթացքում նա վարկի մարմանն ուղղել է 8,473,808 դրամ։

Սուրեն Պապիկյանն ու նրա ընտանիքի անդամները 2024 թվականին հանգստի համար ճանապարհածախս են նշել 2,543,000 դրամը, ևս 14,476,000 դրամ էլ կազմել է անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսը։
Նախարարի տիկինը՝ Արմինե Մուրադյանը, չի հայտարարագրել անշարժ գույք, իսկ հաշվետու տարվա 5,458,500 դրամ եկամուտները ստացել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից (աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ):

Նա տարեվերջին ունցել է 2,000 եվրո և 2,700,000 դրամ կանխիկ միջոցներ, որոնք տարեսկզբի համեմատ նվազել են 700 հազար դրամով։ Արմինե Մուրադյանի բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում աճել են․ տարեսկզբի 347,600 դրամը տարեվերջին կազմել է 600,400 դրամ, 1,040,041 դրամը՝ 5,461,517.67 դրամ, 17,700 դոլարը պահպանվել է, իսկ 3,600,538 դրամն աճել է շուրջ 3000 դրամով։

Տեսանյութեր

Լրահոս