Փաստորեն Արցախի կորուստը անվտանգային սպառնալիք չէր, բայց Կաթողիկոսի՝ իբր երեխա ունենալը սպառնալի՞ք է. Աբովյան

«Կամուրջ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվս մեկ անգամ արձանագրենք, թավշյա իշխանությունների ցինիզմը չունի ոչ սահման, ոչ եզրեր։

Տեղեկատվական «սլիվը», թե իբր Կաթողիկոսը երեխա ունի, թավշյա ռեժիմի կողմից որակվել է որպես «Հայաստանի հոգևոր և պետական անվտանգության սպառնալիք»։

Ես հիմա չեմ քննարկի այդ հակահայկական զառանցանքի բուն էությունը, պարզապես քանզի սրանց ժպտունը դուրս չի գալիս իրական խնդիրների լուծման պահով, ապա արձանագրում եմ։

Փաստորեն, ստացվում է, որ Արցախի կորուստը սպառնալիք չէ երկրի պետական անվտանգությանը

Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի փոխարեն «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու թուրք-ադրբեջանական տանդեմի մտադրությունը սպառնալիք չէ երկրի պետական անվտանգության համար

Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը սպառնալիք չէ երկրի պետական անվտանգությանը

Փաստորեն, ստացվում է , որ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության տոտալ ոչնչացումը սպառնալիք չէ երկրի պետական անվտանգության համար

Փաստորեն, ստացվում է, որ երկրում հակաեկեղեցիական աղանդների բազմահազարյա ներկայությունը հանրային դաշտում սպառնալիք չէ երկրի պետական անվտանգությանը

Փաստորեն ստացվում է, որ կոռուպցիան երկրի պետական անվտանգությունը չէ

Փաստորեն ստացվում է, որ Ադրբեջանի բոլոր հակահայկական պահանջները Հայաստանի նկատմամբ սպառնալիք չէ երկրի պետական անվտանգությանը

Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի անվտանգության ճարտարապետության ոչնչացումը սպառնալիք չէ երկրի պետական անվտանգությանը

Փաստորեն ստացվում է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքի բնակեցումը սպառնալիք չէ երկրի պետական անվտանգության համար

Իսկ երկրի համար ամենամեծ վտանգը, պարզվում է, Կաթողիկոսի մոտ իբր երեխայի առկայությունն է

Ես չեմ հասկանում, սրանք իրականում մեզ համարում ապուշների զանգված

Ես կարող եմ դեռ երկար շարունակել , բայց չեմ անի։ Պարզապես ևս մեկ անգամ արձանագրեմ, որ Հայաստանում պատերազմ է ընթանում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ ՝ հայկական իշխանության ձեռքով ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի աջակցությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս