Բաժիններ՝

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալության Telegram ալիքը։Բանակցությունները մեկնարկել են նախատեսվածից 1,5 ժամ ուշացմամբ։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել»,  – բանակցությունների երկրորդ փուլի բացման խոսքում նշել է Ֆիդանը։

Նա նաև նշել է, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է քննարկել ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հարցը, ինչպես նաև կողմերի միջև հրադադարը։

Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ստամբուլում ընթացող բանակցություններին թուրքական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարը, հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս