 
                        Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցությունների
 
                                    Ուկրաինայի պատվիրակությունը Թուրքիա է ժամանել ռուսաստանյան կողմի հետ բանակցություններ վարելու համար:
Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։Ռուսաստանի պատվիրակությունը Ստամբուլ էր ժամանել հունիսի 1-ի երեկոյան։
Ակնկալվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով՝ 14։00-ին), Բոսֆորի ափին գտնվող Չըրաղան պալատում, որը գտնվում է բանակցությունների նախորդ փուլի անցկացման վայրից՝ Դոլմաբահչեի նախագահական նստավայրից ոչ հեռու։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        