Բաժիններ՝

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանում նշվել է տոնական տրամադրությամբ. տոնական մթնոլորտ էր նաև Երևանի մետրոպոլիտենում։ Այս մասին տեղեկանում ենք  Երևանի մետրոպոլիտենից։

«Հունիսի 1-ին Մետրոպոլիտենը և Արհմիությունը հյուրընկալեցին փոքրիկների՝ տոնն առանձնահատուկ հիշարժան դարձնելու համար։

Միջոցառումը մեկնարկեց «Բարեկամություն» կայարանից, որտեղ երեխաներին դիմավորեցին սիրված մուլտհերոսները։

Բարձր տրամադրությամբ ու ժպիտներով ՝ փոքրիկ ուղևորները գնացքով շարժվեցին դեպի «Հանրապետության հրապարակ» կայարանը։

Մինչ կմեկնարկեր միջոցառումը, մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը շնորհավորեց փոքրիկներին և իր խոսքում կարևորեց երեխաների պաշտպանված մանկությունն ու նրանց նկատմամբ մեծերի հոգատար վերաբերմունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մուլտհերոսների ուղեկցությամբ երեխաները վայելելել են միջոցառման ողջ ընթացքը՝ խաղեր, երաժշտություն, ֆոտոշարք և ամենակարևորը՝ ջերմություն և անմոռանալի, սիրուն ակնթարթներ։

Միջոցառման ավարտը բալիկները միասին դեպի երկինք են բաց թողել նպատակներ, երազանքներ ու խաղաղություն խորհրդանշող սպիտակ փուչիկներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30