
ՕՊԵԿ+-ը կարող է հուլիսին ավելացնել նավթի արդյունահանման ծավալները՝ օրական ավելի քան 411 հազար բարելով

ՕՊԵԿ+-ը և նրա գործընկեր երկրները հուլիսին կարող են քննարկել նավթի արդյունահանման օրական ծավալների զգալի ավելացումը՝ 411 հազար բարելից ավելի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ շաբաթ օրը կանցկացվի ութ երկրների ներկայացուցիչների առցանց հանդիպում, որի ընթացքում, հնարավոր է, որոշում կայացվի հուլիսին միջին օրական արդյունահանման ծավալը ավելացնելու մասին։
Ավելի վաղ, ՕՊԵԿ+-ը անսպասելիորեն որոշել էր մայիսին և հունիսին ավելացնել արդյունահանման քվոտաները՝ արագացնելով նավթի վերադարձը շուկա, ինչը հանգեցրել է գների նվազման։