Բաժիններ՝

Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրան Պետրոսյանի դին արտաքին զննությամբ վնասվածքներ չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

«Արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,– նշեց Ավդալյաը՝ հավելելով, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է տանից 7 կմ հեռավորության վրա: 

2-ամյա երեխայի անհետացման մասին ահազանգը ՆԳ նախարարությունը ստացել էր մայիսի 4-ին ժամը 11։52-ին։ Ըստ նախնական տվյալների՝ փոքրիկը դուրս էր եկել տանից Մարմարիկ բնակավայրում և չէր վերադարձել։

Միջադեպի կապակցությամբ մայիսի 6-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության և փրկարար ծառայության մեծաթիվ խմբեր, կիրառում էին նաև տեխնիկական միջոցներ, ներառյալ՝ անօդաչու սարքեր և ջրասուզակների խումբ։

Մայիսի 24-ին փոքրիկի դին հայտնաբերվել է Հրազդան ՋԷԿ-ին հարակից կամրջի մոտակայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս