Բաժիններ՝

Անհետ կորած անչափահաս աղջիկը հայտնաբերվել է Երևանի Արամի փողոցում

Օրեր առաջ անհետ կորած համարվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է Երևանի Արամի փողոցում:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Մայիսի 20-ին հաղորդվել էր 17-ամյա մի աղջկա անհետ կորելու մասին։ Մայիսի 22-ին ժամը 1.30-ի սահմաններում մայրաքաղաքի պարեկները նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս