Բաժիններ՝

ՄԱԿ-ն ահազանգել է Գազայում օգնության անբավարարության մասին. անկլավում նոր զոհեր են գրանցվել

Գազայի հատվածի վրա իսրայելական շարունակական ռմբակոծության հետևանքով մայիսի 23-ի լուսաբացից ի վեր զոհվել է 28 պաղեստինցի: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսկ մայիսի 22-ին պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 85-ի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի շարունակական ինտենսիվ ռազմական գործողությունների պատճառով Գազայի առողջապահական համակարգը հասել է փլուզման եզրին։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներն ահազանգում են Գազայի հատված սննդամթերք մատակարարելու անհրաժեշտության մասին՝ կանխելու սովի սպառնալիքը: Կազմակերպությունը նշում է, որ «վերջերս սահմանափակ օգնության մուտքը բավարար չէ Գազայի հատվածում պաղեստինցիներին ողջ պահելու համար»։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հովանավորվող մի քանի հացաբուլկեղենի արտադրամասեր Գազայի հատվածի հարավային շրջաններում մայիսի 22-ին սահմանափակ քանակությամբ ալյուրի մուտքից հետո վերսկսել են իրենց գործունեությունը։

Պաղեստինյան WAFA գործակալության տեղեկացմամբ՝ մայիսի 22-ի երեկոյան Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել Գազայի հատվածի 10 բանտարկյալների։ Ազատ արձակվածները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղափոխվել են Ալ-Ակսայի նահատակների հիվանդանոց՝ երկարատև կալանքից հետո անհրաժեշտ բժշկական զննումներ անցնելու համար։Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 762 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 122 197-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031