«Սեփական պատմությունն ու անցյալը մոռանալ չի՛ կարելի»,- այս մասին այսօր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ուսանողների ու դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ըստ էության անդրադառնալով ՀՀ իշխանությունների, այսպես կոչված, «Իրական Հայաստան» գաղափարին: